ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Հակաբիոտիկները` իմունասպան
Հակաբիոտիկներն ակտիվ նյութեր են, որոնք ճնշում են բակտերիաների աճը: Առաջին հակաբիոտիկը եղել է պենիցիլինը, որը 1929-ին բորբոսասնկերից առանձնացրել է անգլիացի միկրոկենսաբան Ֆլեմինգը: Այդ հայտնագործությունը պատահականության արդյունք էր: Մի անգամ Ալեքսանդր Ֆլեմինգը ստաֆիլակոկով փորձանոթը մի քանի օր անուշադրության է մատնում, որում, բնականաբար, այսօր արդեն մեզ հայտնի բորբոսասնկերի մի ամբողջ գաղութ է աճում ու սկսում քայքայել բակտերիաները: Դրանից էլ Ֆլեմինգն անջատեց ակտիվ նյութը` պենիցիլինը: 1945-ին արդեն աշխարհին հայտնի էին 6 տեսակ հակաբիոտիկներ, այսօր այդ թիվը տասնյակներով է հաշվվում:
Հակաբիոտիկները հակասեպտիկներից տարբերվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, ինչպես նաև միջմկանային ու ներերակային կիրառմամբ:
Այսօր հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից բժշկությունն առանց հակաբիոտիկների: Եվ, ինչպես լինում է սովորաբար, հակաբիոտիկների շուրջ բազում լեգենդներ են հյուսվել, շատ մարդիկ կարծում են, որ հակաբիոտիկը դարման է բոլոր հիվանդությունների դեպքում:
Հակաբիոտիկ դեղորայքն անփոխարինելի միջոց է, միլիոնավոր մարդկանց փրկության միակ հույսը: Սակայն վերջին տասնամյակի ընթացքում այն սկսել են չարաշահել: Օրինակ` ավանդական բժշկության մասնագետները հաճախ հակաբիոտիկ են նշանակում այն դեպքում, երբ հիվանդությունը կարելի է բուժել այլ տարբերակներով, կամ հակաբիոտիկ են նշանակում այն հիվանդությունների դեպքում, որոնք ընդհանրապես այդ դեղամիջոցներով չեն բուժվում, ինչպիսիք են վիրուսային հիվանդությունները: Նման չարաշահումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների մուտացիայի ու հիվանդությունների նորանոր դրսևորումների:
Ուստի, հակաբիոտիկ դեղամիջոցներ պետք է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, ասենք, եթե այլ դեղորայք օգուտ չի տալիս: Նման դեղորայքն օրգանիզմի համար ծանր նյութեր է պարունակում, որոնք ոչնչացնում են ոչ միայն վտանգավոր միկրոօրգանիզմները, այլև օգտակարները: Մարդու օրգանիզմը առողջության համար կարևոր բազում մանրէների բնական միջավայր է համարվում: Հայտնի է, որ աղեստամոքսային տրակտում բազում մանրէներ ու սնկեր են բնակվում, առանց դրանց չի կարող նորմալ, կանոնավոր մարսողություն կատարվել: Դրանք նպաստում են սննդի մարսմանն ու օգտակար նյութերի յուրացմանը:
Որոշակի մանրէներ կարգավորում են աղիքներում խմորիչների քանակը: Խմորիչները (խմորասնկերը) անհրաժեշտ են աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքի համար: Հիվանդածին մանրէները սպանելով` հակաբիոտիկները սպանում են նաև օրգանիզմի առողջությանն անհրաժեշտ միկրոօրգանիզմներ: Դա հանգեցնում է օրգանիզմում որոշ համակարգերի աշխատանքի խախտման: Ասվածը հատկապես վերաբերում է աղիքային տրակտին: Իսկ աղիքների աշխատանքի խախտումը հանգեցնում է բոլոր օրգան համակարգերի թուլացման և ի վերջո դառնում ընդհանուր վիճակի վատթարացման պատճառ: Եթե հակաբիոտիկները ոչնչացնում են այն միկրոօրգանիզմները, որոնք կարգավորում են աղիքային խմորիչների պոպուլյացիան, ապա դա հանգեցնում է խմորասնկերի քանակի ավելացման: Իսկ դա նշանակում է, որ դրանք կարող են դուրս գալ աղիքների սահմանից ու հայտնվել օրգանիզմի այլ մասերում: Մարդու իմունիտետն իսկույն արձագանքում է սնկերի «անպատեհ» տեղում հայտնվելուն ու սկսում պայքարել դրանց դեմ: Այս պայքարում իմունային համակարգին դիմադրելու նպատակով սնկերը հատուկ ֆերմենտներ են արտադրում, որոնք բացասական ազդեցություն են ունենում իմունիտետի վրա և բացի այդ, օրգանիզմում ստեղծում են հորմոնային անհավասարակշռություն` հանգեցնելով կարևորագույն պրոցեսների խախտման: Ի վերջո, իմունային համակարգը սպանում է սնկերին: Սակայն դրանցից հետո օրգանիզմում օտարածին մարմիններ են մնում, որոնք գրգռում են իմունային համակարգը:
Այսպիսով, խախտելով ու քայքայելով իմունային համակարգը, այն միաժամանակ իրենից հետո քայքայման արգասիքներ թողնելով, մշտական լարվածության մեջ է պահում նրան: Երբ խմորասնկերը թափանցում են աղիքի պատից, դրանք մասնակիորեն քայքայում են աղիքը, ինչի հետևանքով օրգանիզմի խոռոչում հայտնվում են վտանգավոր նյութեր: Այդ երևույթը կոչվում է «աղիքների բարձր թափանցելիություն»: Հիմնականում աղիքի պատից թափանցում են չմարսված սպիտակուցները: Իմունային համակարգը, հայտնաբերելով այդ նյութերը, սկսում է պայքարել դրանց դեմ, դրա հետևանքով ալերգիկ երևույթներ են առաջանում որոշակի մթերքների դեպքում, այս երևույթները, բնականաբար, չեն վերաբերում առողջ աղիքային տրակտին:
Օգտակար նյութերի մահացումը հանգեցնում է բացասական հետևանքների. հորմոնալ հավասարակշռության խանգարման, աղիքային թափանցելիության բարձրացման, որոշակի սննդատեսակների նկատմամբ իմունային համակարգի մշտական ռեակցիայի: Իսկ ալերգիայի պարբերական դրսևորումը հանգեցնում է իմունային համակարգի թուլացման ու նա սկսում է դժվարությամբ պայքարել միկրոօրգանիզմների դեմ, որոնք ավելի վաղ վտանգ չեն ներկայացրել: Ի վերջո, իմունային համակարգի աշխատանքն այնքան է խանգարվում, որ այլևս չի կարողանում վտանգավորն օգտակարից տարբերել ու սկսում է սեփական բջիջների դեմ պայքարը: Ընդ որում, կարող են այնպիսի աուտոիմունային հիվանդություններ առաջանալ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, կարմիր գայլախտը: Այդ սցենարով են զարգանում այն հիվանդությունները, որոնք վերջին շրջանում լայն տարածում են գտնում (ալերգիկ հիվանդություններ, իմունադեֆիցիտ, աուտոիմունային և վիրուսային հիվանդություններ): Նման կերպ է զարգանում էնդոմետրիոզը, իմունաբանական անպտղությունը, ինչպես և տարբեր ուռուցքային հիվանդություններ: Տեղեկանալով այդ սցենարի մասին` կարելի է խուսափել մի շարք մանկական հիվանդությունները հակաբիոտիկներով բուժելու հետևանքներից, այդպիսիք են քրոնիկ ականջաբորբը, կոկորդաբորբը, զանազան ալերգիաները, այդ թվում և ալերգիկ ասթման: Ինֆեկցիոն հիվանդագին վիճակներն օրգանիզմում բորբոքումների տեսքով են դրսևորվում:
Ամերիկայում մանկական կլինիկաներում հակաբիոտիկներ նշանակում են միայն այն դեպքում, եթե ունեն անհերքելի ապացույցներ, որ հիվանդությունն այլ կերպ բուժելն անհնար է:
Հակաբիոտիկներն անզոր են վարակների դեպքում: Դրանցով հնարավոր չէ բուժել գրիպը, ջրծաղիկը կամ հերպեսը: Հակաբիոտիկներ կարելի է ընդունել միմիայն բժշկի նշանակմամբ: Չի կարելի ինքնակամ հակաբիոտիկների բուժում անցնել կամ հակաբիոտիկներով բուժման կուրսն առանց բժշկի հրահանգի դադարեցնել: Հակաբիոտիկներ նշանակելիս պետք է հաշվի առնել տվյալ մարդու ալերգիկ հակումները: Իսկ դրանցից ամենավտանգավորը հայտնաբերելու համար պետք է հակամարմինների անալիզ հանձնել:
Ի դեպ, հակաբիոտիկների հայտնաբերումից հետո որոշ ժամանակ չէին կարողանում դրանց հարմար անուն ընտրել:
Որոշ մարդկանց օրգանիզմը կարողանում է դիմադրել հակաբիոտիկների ներգործությանը: Նման ունակությունը կոչվում է հակաբիոտիկային անընկալունակություն:
01.09.2012 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/createPaging.class.php(71): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_article_comment.php(23): Paging->get_paging_result() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_more_1.php(84): require_once('/home/med-pract...') #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(115): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ